Վրաստանի մայրաքաղաքը՝ Թբիլիսին, որը գտնվում է Կուր գետի ափին, Կովկասի ամենահին և գեղեցիկ քաղաքներից մեկն է: Այն գրավում է իր հարուստ պատմական ժառանգությամբ, պատմամշակույթային արժեքներով և գեղատեսիլ տեսարժան վայրերով: Այստեղ հանդիպում են հինն ու նորը՝ Հին քաղաքն իր նեղ փողոցներով և ժամանակակից կառույցները, դառնալով քաղաքի անբաժան մասնիկները: Թբիլիսիի գլխավոր տեսարժան վայրերից են՝ Սուրբ Երրորդություն Մայր Տաճարը (Սամեբա); Նարիկալա միջնաբերդի փլատակները; Մետեխի եկեղեցին; Աբանոտուբանիում գտնվող բաղնիքները, ժամանակակից և մոդային Շարդեն փողոցը և այլն:
{TR_TOUR_ROUTS}