Ծառայություններ
Տուր դեպի Գառնի ՝ հեթանոսական տաճար, որը Հայաստանում միակ պահպանված և եզակի կառույց է: Այն սկսվել է կառուցվել դեռևս մեր թվարկությունից առաջ առաջին դարից, որի մասին են վկայում տաճարի տարածքում հայտնաբերված հունարեն արձանագրությունները: Ըստ ավանդության տաճարի մոտով է անցել Ա. Մակեդոնացին այն կամրջով, որի փլատակները պահպանվել են տաճարից քիչ ներքև Ազատ գետի կիրճում: Այցելություն Գեղարդ, որի մի մասն ամբողջությամբ քարանձավի մեջ է: Այն իր անունը ստացել է շնորհիվ այն գեղարդի, որով խոցել են Քրիստոսին խաչի վրա: Այն եզակի է նրանով, որ երեք կողմից շրջապատված է հսկա ժայռերով իսկ չորրորդ կողմից կիրճով:
Տուրերի սկիզբը՝ Սևանից