Ռեստորան
Հանգստանալով «Ծովասար» ընտանեկան հյուրանոցային համալիրում, , մեր հյուրերը նաև հնարավուրություն կունենան օգտվելու տարացքում գտնվող ռեստորանից: Բացի այն, որ հյուրանոցի բոլոր ապարտամենտները ունեն խոհանոց, իսկ տարացքում կա մինի մարկետ՝ բոլոր անհրաժեշտ մթերքներով, այստեղ գործում է նաև «Ծովասար» ռեստորանը, որից բացվում է հոյակապ տեսարան դեպի Սևանա լիճ:
Մեր ռեստորանում դուք կարող եք պատվիրել ճաշ և ընթրիք ամբողջ ընտանիքի համար ամենամատչելի գներով: «Ծովասար» ռեստորանում ներկայացված են ինչպես հայկական ավանդական ուտեստներ, այնպես էլ եվրոպական կոնտինենտալ խոհանոց:
Բացի այդ մեր խոհարարները Ձեր իսկ ներկայությամբ կպատրաստեն համեղ և թարմ ձկան, ինչպես նաև գառան և խոզի մսից պատրաստված խորոված և ամառային խորոված՝ հայկական խոհանոցի լավագույն ավանդույթների համաձայն: