Մոտակայքում

Նորատուս

Նորատուս գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում: Այն համարում է Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից, որտեղ  պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Նորատուսը հայտնի է իր խաչքարերի  բացօթյա թանգարանով: Այնտեղ կան խաչքարային արվեստի գործերի եզակի հավաքածուներ, որոնցից կարելի է  խորհրդավոր տպավորություն ստանալ Հայաստանի մասին:Գյուղի հենց կենտրոնում գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին, իսկ գյուղի հարավ-արևելյան մասում՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատունը։

      

Նորատուսի գերեզմանատունը բաժանված է երկու մասին՝ նոր գերեզմանատունը և հին գերեզմանատունը, որում կան 728 խաչքարներ, որոնք թվագրվում են IX-XVII-րդ դարերին: Սա Հայաստանում ամենամեծ համալիրն է: Ամենահին խաչքարը թվագրվում է 996 թվականին:

      

Բացի այդ, Նորատուսի մոտ՝ Շոռ-Գյոլ վայրում բացված բրոնզի ու երկաթի դարերի դամբարաններում, հայտնաբերվել են մի կարասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ: Նորատուսի դամբարաններից գտնվել են նաև բրոնզե գոտի, ապարանջաններ, նետասլաքներ, ուլունքներ, կավամաններ և այլն:

Booking.com